Jump to content

Խոսե դե Մադրասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե դե Մադրասո
իսպ.՝ José de Madrazo
Ծնվել էապրիլի 22, 1781(1781-04-22)[1][2][3][…]
ԾննդավայրՍանտանդեր, Իսպանիա[4]
Վախճանվել էմայիսի 8, 1859(1859-05-08)[3][5][6] (78 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[4]
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
փորագրիչ
Ոճնեոդասականություն
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչGregorio Ferro? և Ժակ Լուի Դավիդ
ԱշակերտներԼեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննա, José María Avrial y Flores? և Pedro Kuntz y Valentini?
Պաշտոնպալատական նկարիչ
ԱմուսինԻսաբել Կունց ի Վալենտինի
ԶավակներՖեդերիկո դե Մադրասո
Լուի դե Մադրասո
Պեդրո դե Մադրասո
ԱզգականներՄարիանո Ֆորտունի ի Մադրասո
 José Madrazo Վիքիպահեստում

Խոսե դե Մադրասո (իսպ.՝ José de Madrazo y Agudo, ապրիլի 22, 1781(1781-04-22)[1][2][3][…], Սանտանդեր, Իսպանիա[4] - մայիսի 8, 1859(1859-05-08)[3][5][6], Մադրիդ, Իսպանիա[4]), նեոդասական ժամանակաշրջանի իսպանացի նկարիչ։ Ֆեդերիկո և Լուի դե Մադրասոների հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե դե Մադրասոն ծնվել է Սանտանդերում։ Մադրիդում Կոսմե դե Ակունյայի և Գրեգորիո Ֆեռոյի հետ ուսանել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ովքեր 19-րդ դարի սկզբում եղել են նույն ակադեմիայի ռեկտորներ։ Այնուհետև Մադրասոն մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Ժակ Լուի Դավիդի ստուդիայում։ Կառլոս IV թագավորի հովանավորությամբ ստեղծել է «Լուկրեցիայի մահը» և հունա-հռոմեական պատմությունից այլ կտավներ։ Նապոլեոնյան ժամանակաշրջանում տեղափոխվել է Հռոմ, կարճ ժամանակատված անցկացրել բանտում, քանի որ հավատարմության երդում չի տվել Ֆրանսիայի Նապոլեոն II-ին որպես Հռոմի թագավոր։ Հռոմում ընդունվել է Սուրբ Լուկայի ակադեմիա։

Կառլոս IV թագավորը Խոսե դե Մադրասոյին նշանակել է Ֆեռնան VII թագավորի կողմից ստեղծված պալատական նկարչի պաշտոնում։ 1818 թվականին վերադարձել է Իսպանիա, ղեկավարել Սան Ֆեռնանդոյի ակադեմիան։ Մարկես դե Սանտա Կրուսի հետ միասին հիմնել են Մադրիդի Պրադոյի թանգարանը, որը Մադրասոն ղեակվարել է 1838-1857 թվականներին[7]։

Մահացել է Մադրիդում։ Նրա կտավները գտնվում են Մադրիդի պատկերասրահներում, մեկ գործ գտնվում է Քուիրինալյան պալատում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 José de Madrazo y Agudo (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #117518360 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. Library and study centre(չաշխատող հղում) Պրադո։ Retrieved 25 May 2013.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Madrazo, Pedro de (1872). Catálogo Descriptivo e Histórico del Museo del Prado de Madrid (Parte Primera: Escuelas Italianas y Españolas). Calle del Duque de Osuna #3; Original from Oxford University, Digitized May 1, 2007: M. Rivadeneyra. pp. 435–436.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե դե Մադրասո» հոդվածին։